Համաձայնելով սույն օֆերտային՝ Կողմերը հաստատում են պարտադիր պայմանագրայինհարաբերություններ (այսուհետ՝ «Պայմանագիր»): Սույն Պայմանագրի Կողմերն են՝ «Սքոլաե ՄունդիԱրմենիա» բարեգործական հիմնադրամը, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությանօրենսդրության համաձայն ստեղծված իրավաբանական անձ (գրանցման համար՝ 222.160.872300, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղրամյան փ., 6, ՀՎՀՀ՝ 02642122), ի դեմս տնօրեն Վասիլի Բարդադիմովի, որը գործում է Կանոնադրության հիման վրա (այսուհետ՝ «Կատարող»)
ԵՎ
Հաստատող կողմը (այսուհետ՝ «Պատվիրատու»), միասին հիշատակվելով որպես «Կողմեր»: Հաշվիառնելով Կատարողի՝ UWC Movement դպրոցների և քոլեջների դիմորդների շրջանում հանրօգուտնպատակներով կրթությունը խթանելու կանոնադրական նպատակները՝
Պատվիրատուի պահանջով (համապատասխան ընդունելության փաստաթղթերը ներկայացնելուցհետո) Կատարողը պարտավորվում է իրականացնել աշխատանքներ՝ ուղղված UWC Movement դպրոցների և քոլեջների ուսանողների թեկնածուների ընտրությանը: Կատարողը համաձայնում էկատարել ստորև նկարագրված աշխատանքները՝ համաձայն սույն Պայմանագրի պայմանների: Սույն Պայմանագրով նախատեսված աշխատանքները սահմանափակվում են Գլոբալ ընտրությանծրագրով (առանց կրթաթոշակի) դիմող թեկնածուների ընտրության գործընթացով:
Կատարողը կդիտարկի հետևյալ տեսակի փաստաթղթերը․
Կատարողի պարտականությունները ներառում են (սակայն չեն սահմանափակվում) հետևյալը.
Աշխատանքի դիմաց Պատվիրատուն համաձայնում է Կատարողին վճարել հետևյալպայմաններով․
Աշխատանքները կարող են մեկնարկել միայն վճարումը կատարելուց հետո:
Կատարողը համաձայնում է աշխատանքն ավարտել պատշաճ ժամկետում: Կատարողըաշխատանքների կատարման հետ կապված յուրաքանչյուր գործողության (փաստաթղթերիդիտարկում և այլն) ժամկետների մասին նախապես ծանուցում է Պատվիրատուին՝ էլեկտրոնայիննամակ ուղարկելու միջոցով:
Կատարողն ընդունում է, որ Պատվիրատուի կողմից տրամադրված բոլոր փաստաթղթերն ունյութերը գաղտնի են և հանդիսանում են սեփականություն: Կատարողը համաձայնում էչբացահայտել, չպատճենել, չտարածել կամ այլ կերպ չփոխանցել ընդունելության փաստաթղթերիհետ կապված որևէ տեղեկատվություն՝ առանց Պատվիրատուի նախնական գրավորհամաձայնության: Սույն պարտավորությունը գործում է նաև Պայմանագրի գործողությանդադարեցումից հետո:
Սույն կետում նշված գաղտնիության պարտավորությունը չի տարածվում Պատվիրատուի այնպիսիտեղեկատվության վրա, որն օրինական ճանապարհով հանրամատչելի է դարձել:
Պատվիրատուն հստակ և միանշանակ համաձայնություն է տալիս տրամադրելու իր (ինչպես նաևիր երեխաների, ծնողների) անձնական տվյալները, այդ թվում՝ անունը, ազգանունը, հասցեն, ծննդյան ամսաթիվը, անձնագրային տվյալները՝ էլեկտրոնային կամ այլ եղանակով՝ բացառապեսսույն Պայմանագրով նախատեսված նպատակներով: Պատվիրատուն գիտակցում է, որԿատարողն իրավունք ունի փոխանցել Պատվիրատուի անձնական տվյալները երրորդ անձանց՝Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և սույն Պայմանագրովնախատեսված աշխատանքների կատարման նպատակով:
Կատարողն անկախ կապալառու/կատարող է և չի հանդիսանում Պատվիրատուի աշխատակից, գործակալ կամ գործընկեր: Կատարողը լիազորություն չունի Պատվիրատուի համար ստեղծել որևէպայմանագրային պարտավորություն, ինչպես նաև հանդես չի գալու որպես Պատվիրատուի գործակալ կամ ներկայացուցիչ:
Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ լուծել սույն Պայմանագիրը՝ որևէհիմնավորմամբ կամ առանց դրա՝ այդ մասին գրավոր ծանուցելով մյուս Կողմին: Պայմանագրիլուծման դեպքում սույն Պայմանագրի շրջանակներում վճարված գումարը վերադարձման ենթակաչէ:
Կատարողը համաձայնում է սույն Պայմանագրում նկարագրված աշխատանքները կատարելողջամիտ հոգատարությամբ և հմտությամբ: Այնուամենայնիվ, Պատվիրատուն ընդունում է, որԿատարողը պատասխանատվություն չի կրում UWC Movement դպրոցների և քոլեջներիթեկնածուների ընտրության գործընթացում որևէ անձի կողմից կայացված որոշումների համար:
Սույն Պայմանագրից բխող կամ դրան առնչվող ցանկացած վեճ կամ տարաձայնություն լուծվում էանմիջական բանակցությունների միջոցով: Անմիջական բանակցությունների միջոցով 15 (տասնհինգ) աշխատանքային օրվա ընթացքում վեճը չլուծվելու դեպքում այն ենթակա է լուծմանՀայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Իրավասու դատարանը ՀայաստանիՀանրապետության համապատասխան դատարանն է:
Հաստատելով սույն օֆերտան՝ Պատվիրատուն երաշխավորում է, որ ունի Պատվիրատուի կամերրորդ անձի անունից Պայմանագիր կնքելու բոլոր իրավունքներն ու թույլտվությունները, գործունակ է և իրավասու է Կատարողի հետ կնքել պարտադիր իրավաբանական ուժ ունեցողհամաձայնագրեր (անչափահաս դիմորդների օրինական ներկայացուցիչ լինելու դեպքում): Կատարողը գործում է բարեխղճության և հավաստիության կանխավարկածից ելնելով ևպարտավոր չէ ստուգել Պատվիրատուի գործունակությունն ու նրան տրված լիազորությունները:Հաստատելովսույն օֆերտան՝ Պատվիրատուն երաշխավորում է, որ նա տիրապետում է Պատվիրատուի կամ երրորդանձի անունից Պայմանագիր կնքելու, գործունակության և Կատարողի հետ պարտադիր համաձայնագրերկնքելու բոլոր իրավունքներին և թույլտվություններին (անչափահաս դիմորդների օրինականներկայացուցիչ լինելու դեպքում): Կատարողը ելնում է հուսալիության կանխավարկածից ևպարտավոր չէ ստուգել Պատվիրատուին տրված գործունակությունը և թույլտվությունը:
Պատվիրատուն երաշխավորում է, որ տրամադրված փաստաթղթերը վերջնական են և հավաստի: Կատարողը գործում է բարեխղճության և հավաստիության կանխավարկածից ելնելով ևպարտավոր չէ ստուգել տրամադրված փաստաթղթերի ճշգրտությունը:
Սույն օֆերտան հաստատելով և/կամ ամբողջական վճարում կատարելով՝ Պատվիրատունհամաձայնում է սույն Պայմանագրում սահմանված դրույթներին և պայմաններին: