.png)
Բարեկամնե՛ր,
Այսօրվա իրականությունը, ինչպես այն տեսանելի է, կարելի է նկարագրել հայտնի երգի բառերով. «Եվ աշխարհը ճաքեց կիսով չափ, ծուխ է բարձրանում ճեղքից»։ Բևեռացումը խորանում է, բայց այս միտումին հակառակ՝ մենք շարունակում ենք լավատեսությամբ նայել ապագային։ Դրա հիմքը մեզ տալիս է այն հավատը, որ ինքնապահպանման բնազդը գերակշռելու է, և մարդկության համար ինքնաոչնչացումը կանխելու միակ ճանապարհը՝ սովորելն է լսել միմյանց, վարել կառուցողական ու հարգալից երկխոսություն և միասին գտնել լուծումներ, որոնք հաշվի են առնում բոլորի շահերը։
Մեզ՝ ինձ և Ռուբենին, միշտ դուր է եկել կապակցողի դերը՝ մարդկանց, գաղափարների և ծրագրերի «միացնողի», որոնք փոխում են սոցիալ-տնտեսական միջավայրը։ Կրթությունը, որին մենք նվիրել ենք մեզ, նպաստում է կամուրջներ կառուցելուն ոչ պակաս, քան դիվանագիտությունը։ Լարվածության ժամանակաշրջանն, որքան էլ երկար լինի այն, վաղ թե ուշ կհաջորդի հանգիստ ժամանակներին և նոր մերձեցմանը, կապերի հաստատուման ու ամրապնդմանը։ Ահա թե ինչու է այդքան կարևոր չդադարեցնել ջանքերը կրթական ծրագրերի զարգացման գործում, հատկապես որ սա երկարաժամկետ աշխատանք է։
«Scholae Mundi Armenia» հիմնադրամի հիմնադրումից տասնհինգ տարի անց և UWC Dilijan միջազգային դպրոցի ու Դիլիջանի համայնքային կենտրոնի (DCC) բացումից տասը տարի անց արդեն տեսանելի են այդ ջանքերի պտուղները։ Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր անցել են այս ճանապարհը մեզ հետ, կիսում են կրթության հանդեպ մեր հավատը և ունեն ներդրում ավելի լավ ապագայի ստեղծման գործում, ովքեր աջակցել և շարունակում են աջակցել մեր ծրագրերին և դրանց շահառուներին։
Մենք երախտապարտ ենք նաև բոլոր նրանց, ովքեր այս տարի միացել են մեր բարերաների և գործընկերների համայնքին։ Ձեր շնորհիվ մեր ծրագրերը ոչ միայն չեն իջեցրել իրենց որակական նշաձողը, այլև կարողացել են դուրս գալ նոր մակարդակի, իսկ աջակցություն ստացած երիտասարդները հասել են նոր բարձունքների։
Մեր հիմնադրամի առաքելությունն է երիտասարդներին տրամադրել որակյալ կրթական հնարավորություններ՝ ստեղծելով դրական փոփոխությունների ուղեկցորդների համայնք։ Ես ուրախ եմ, որ մեր դոնորների և գործընկերների շնորհիվ «Scholae Mundi Armenia» հիմնադրամը կարող է ընդլայնել իր ծրագրերի շրջանակը և դրանց ներգրավել ոչ միայն երեխաներին ու դեռահասներին, այլև մեծահասակներին։ Սրանք գործունյա մարդիկ են, ովքեր կիսում են մեր համոզմունքը, որ ժամանակակից մարդուն անհրաժեշտ է սովորել ամբողջ կյանքի ընթացքում։ Նրանք ձգտում են նոր բաներ իմանալ, ձեռք բերել արդիական գիտելիքներ և հմտություններ, որպեսզի ոչ միայն իրենք մնան պահանջված աշխատաշուկայում, այլև ներդրում ունենան իրենց համայնքների զարգացման գործում։
Այս զեկույցից դուք կիմանաք, թե ինչեր ենք մեզ հաջողվել իրականացնել ձեր օգնությամբ անցած 2024/2025 ֆինանսական տարվա ընթացքում։ Ես և մեր ողջ թիմը ուրախանում ենք մեր շրջանավարտների և ուսանողների համար ու հպարտանում նրանց հաջողություններով, և այս ուրախությունը ուժեղանում է մեր դոնորներին ու գործընկերներին ուղղված երախտագիտության զգացումով։
Շնորհակալություն, որ մեզ հետ եք։

Վերոնիկա Զոնաբենդ
Կրթության ոլորտում զարգացման աջակցություն
Ծրագիրը աջակցում է նպատակային միջոցառումներին, ծրագրերին կամ նախագծերին, ոչ առևտրային կազմակերպություններին, որոնք ուղղված են անհատի կրթության, լուսավորության և հոգևոր զարգացման զարգացմանը։
MY MACHINE
FAST — ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ
MY MACHINE
Հայաստանում ձեռնամուխ են եղել «երազանքի մեքենայի» ստեղծմանը

Հայաստանում հաջողությամբ մեկնարկել է «My Machine Armenia» ծրագիրը։ Ծրագիրն իրականացվում է Դիլիջանի համայնքային կենտրոնի (Dilijan Community Center) բազայի վրա։ Միջոցառմանը մասնակցել են Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողներ և դասախոսներ, ինչպես նաև Դիլիջանի դպրոցների կրտսեր դասարանների աշակերտներ։
Ավելի քան 40 եզակի էսքիզներից համատեղ ընտրվել են չորս առավել հետաքրքիրները։ Այնուհետև երեխաերը շարունակեցին աշխատել մտահղացումների վրա՝ ավելի մանրամասնելով դրանք։ Երեխաների երազանքները կյանքի կկոչվեն UWC Dilijan դպրոցի FabLab տեխնոլոգիական լաբորատորիայի բազայի վրա։ Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմն արդեն այցելել է այնտեղ՝ ուսումնասիրելու իրական տեխնիկական հնարավորություններն ու պայմանները։ Սա կօգնի նախագծի հաջորդ փուլերում երազանքի մեքենաների նախատիպեր ստեղծելիս։
«My Machine» ծրագիրը նպատակ ունի համագործակցություն հաստատել տարբեր օղակների սովորողների միջև՝ կրտսեր դպրոցականներ, արհեստագործական տեխնիկական ուսումնարանների և բուհերի ճարտարագիտական մասնագիտությունների ուսանողներ։ Առաջին փուլում երեխաները կիսվում են այն մեքենայի գաղափարներով, որն իրենց պատկերացմամբ օգնում է կյանքն ավելի հարմարավետ դարձնել։ Այդ գաղափարների հիման վրա բուհերի ուսանողները մշակում են տեխնիկական բնութագրեր և ստեղծում մասշտաբային մոդել։ Այդ բնութագրերով ու գծագրերով արհեստագործական ուսումնարանների ուսանողները ստեղծում են աշխատող նախատիպեր։ Բոլոր փուլերում երեխաներն ու երիտասարդները փոխգործակցում են միմյանց հետ։ Նրանց համատեղ աշխատանքի արդյունքը կլինի աշխատանքների ցուցահանդեսը՝ սկզբնական նկարներից մինչև դրանցով ստեղծված մոդելներ և աշխատող նախատիպեր։
Ամերիկյան համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետի 20 ուսանող
Դիլիջանի տարրական դպրոցների 40 մասնակից
Ամերիկյան համալսարանի 3 պրոֆեսոր, ուսանողների մենթորներ
Երեխաների խելացի մեքենաների գաղափարները և ուսանողների մոդելները


Խելացի գնդակ

Նկարելու մեքենա

Գույներ խառնող մեքենա

Ավտոմատացված ակվարիում

Խելացի պրոյեկտոր
FAST — ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ
Նոր տեխնոլոգիաները և արհեստական բանականությունը (ԱԲ) վստահաբար մուտք են գործել ժամանակակից կյանքի բոլոր ոլորտները։ Ակնհայտ է, որ դրանք անտեսելը երկիրը դատապարտում է տեխնոլոգիական հետամնացության և, ի վերջո, գաղութային կախվածության ավելի զարգացած տերություններից։ Թեև ԱԲ-ի հետ աշխատելու ուսուցումը դեռևս համատարած չէ դպրոցների և բուհերի մակարդակով, ժամանակակից պահանջներին արձագանքելով՝ առաջադեմ գիտական և կրթական հաստատությունները ստեղծում են համապատասխան ծրագրեր տարբեր տարիքի սովորողների համար։ «Scholae Mundi Armenia» հիմնադրամի առաքելությունն է երիտասարդներին տրամադրել որակյալ կրթական հնարավորություններ՝ ստեղծելով դրական փոփոխություների ուղեկցորդների համայնք։ Հենց այս պատճառով էլ մեր նախագծերի պորտֆոլիոյում հայտնվեց Հայաստանի Գիտության և Տեխնոլոգիաների Հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) «Generation AI» ծրագիրը։
2023 թվականից՝ Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) հետ համագործակցությամբ, այս կրթական ծրագիրն անվճար, բարձրակարգ ուսուցում է տրամադրում արհեստական
բանականության համակարգերի վերաբերյալ ամողջ երկրում։ «Generation AI»-ը ոչ միայն ուսուցանում է ԱԲ-ի հիմունքները՝ պատրաստի համակարգեր և ծրագրեր օգտագործելու նպատակով, այլև խթանում է սեփական համակարգեր ստեղծելուն։
Ծրագիրն առաջարկում է ԱԲ ոլորտում կրթության համապարփակ բազմամակարդակ մոտեցում՝ սկսած միջնակարգ դպրոցից մինչև բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորանտուրայի ծրագրերը։ Այն ինտեգրում է բարձրագույն մաթեմատիկան, Python լեզվով ծրագրավորումը և արհեստական բանականությունը Հայաստանի կրթական ազգային համակարգում։ Դրա նպատակն է դաստիարակել ԱԲ նորարարների և ստեղծողների մի սերունդ, որի շնորհիվ Հայաստանը կդառնա Արհեստական բանականության ոլորտի համաշխարհային առաջատար։
Ընդհանուր արդյունքներ

Ծրագրին մասնակցում է Հայաստանի 11 մարզերից 7-ը ներկայացնող 15 դպրոց։
601 աշակերտ ուսուցում է անցել
Ծրագրում ներգրավված են 64 ուսուցիչ և մենթոր, ոլորտի և ակադեմիայի 61 կարիերայի խորհրդատու
Ծրագրի կազմմանը մասնակցել է տարբեր երկրներից 16 մեթոդիստ
Ծրագրի արդյունքները՝ ըստ 2024 թվականի տվյալների.

•
404 մասնակից, 184՝ 10-րդ դասարանցի, և 220՝ 11-րդ դասարանցի
•
≈ 51%-ը բարելավել է իրենց գիտելիքները բարձրագույն հանրահաշվից՝ նախնական մակարդակից բարձրանալով մինչև միջին կամ բարձր
•
2.2 անգամ ավելի բարձր է ծրագրի մասնակիցների բարձրագույն հանրահաշվի միջին գնահատականը, քան այն դպրոցներում, որոնք չեն մասնակցում ծրագրին
•
80+ նախագիծ է ներդրվել բարձրագույն հանրահաշվի, Python ծրագրավորման և մեքենայական ուսուցման ոլորտներում
•
1500 ավագ դպրոցի աշակերտներ ստացել են 40+ կարիերայի խորհրդատվություն
•
90+ աշակերտ մասնակցել է MIT-ի ուսանողների կողմից անցկացվող սեմինարներին
Ծրագրի նպատակները 2025/2026 ուսումնական տարվա համար.

•
Ընդլայնել ծրագրի ներկայությունը Հայաստանի բոլոր մարզերում.
•
Ներգրավել ոչ միայն 10-11-րդ դասարանների աշակերտներին, այլև բակալավրիատի ուսանողներին.
•
Դուրս գալ միջազգային մակարդակ։
Հայ աշակերտները բրոնզե մեդալ են նվաճել Պեկինի ԱԲ միջազգային օլիմպիադայում
«Generation AI» ծրագրի մասնակից հայ դպրոցականների թիմը ներկայացրել է Հայաստանը Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում (IOAI), որը տեղի է ունեցել օգոստոսի 2-9-ը Պեկինում։ Երեխաները նվաճել են բրոնզե մեդալ։
Թիմի կազմում ընդգրկված էին 11-րդ դասարանների աշակերտներ։ Ընտրությունը կատարվել է օլիմպիադայի ազգային փուլի ընթացքում, որին մասնակցել էր 400 դպրոցական։ FAST-ը, որը «Generation AI» ծրագիրն իրականացնում է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, դարձել է IOAI-ի պաշտոնական ներկայացուցիչը երկրում։
Ավելին այս մասին կարդացեք The Armenian Mirror-Spectator-ի նյութում։

НОВОСТИ ФОНДА
ПРЕЗИДЕНТ ФОНДА «ШКОЛЫ МИРА» РАССКАЗАЛА ОБ ИНВЕСТИЦИЯХ В РЕГИОНАЛЬНЫЕ ПРОЕКТЫ
Прошлым летом в рамках международной практической конференции «Белые ночи фандрайзинга» в Суздале состоялась закрытая встреча, на которой предприниматели обсуждали проблемы развития территорий, рассказывали о своих проектах и делились друг с другом опытом. Одной из участниц встречи стала президент Благотворительного фонда «Школы мира» Вероника Зонабенд. Она осветила проблемы инвестиций в региональные проекты на примере развития города Дилижана, где расположена международная школа UWC Dilijan, и рассказала о том, как школа влияет на развитие местной общины и городской инфраструктуры.
Как восприняли идею международной школы местные жители, с чего всё начиналось и какую преобразующую силу может иметь образование — об этом читайте в материале ForbesLife.
ФОНД «ШКОЛЫ МИРА» ПРИЗНАН ОДНИМ ИЗ САМЫХ ОТКРЫТЫХ В РОССИИ
Рейтинговая группа RAEX опубликовала третий выпуск рейтингов благотворительных некоммерческих организаций. Всего в рейтинг вошли 804 российских НКО. Отдельно были опубликованы списки фандрайзинговых и корпоративных и частных некоммерческих организаций страны.
Мы рады сообщить, что Благотворительный фонд «Школы мира» занял 6-е место по прозрачности деятельности. Со всеми результатами рейтинга можно ознакомиться здесь.
В ПРОСТРАНСТВЕ NOôDOME ПРОШЁЛ СЕМЕЙНЫЙ ДЕНЬ В ПОДДЕРЖКУ ФОНДА «ШКОЛЫ МИРА»
Дата: 12 ноября 2023 года
В рамках цикла Kids & Family в пространстве Noôdome прошёл семейный день с мастер-классами, чаепитием и просмотром семейного кино. Идею организовать благотворительное мероприятие в помощь жителям Арцаха (Нагорного Карабаха) предложили сами участники сообщества Noôdome.
Объединившись вокруг ценности семьи и понимания, как важно проводить время с близкими, они собрали средства для помощи семьям арцахских армян, которые были вынуждены покинуть свои дома в результате конфликта. Весь сбор был передан в Благотворительный фонд «Школы мира» и пошёл на поддержку образования и развития женщин и детей из Арцаха, ставших вынужденными переселенцами.
Фонд «Школы мира» стал партнёром семейного дня в Noôdome, так как цели и ценности этого мероприятия соответствуют нашей миссии предоставлять молодёжи качественные образовательные возможности, создавая сообщество проводников позитивных изменений. Мероприятие имело ещё одно несомненно положительное последствие: оно положило начало новой программе фонда «Школы мира» для женщин и детей из Арцаха «Никогда не сдавайся». Подробнее об этой программе можно узнать в разделе «Глобальные проекты: Армения».
Благодарим сообщество Noôdome и экспертов семейного дня.
ТУРНИР «ЛУЧШИЙ ПЕРЕГОВОРЩИК МОСКВЫ» СОБРАЛ СРЕДСТВА В ПОЛЬЗУ БЛАГОТВОРИТЕЛЬНЫХ ФОНДОВ
Дата: 6 апреля 2024 года
Сообщество Noôdome совместно с партнёрами и дружественными сообществами провело благотворительный турнир. Команды-участницы состязались за звание лучшего переговорщика и одновременно делали благое дело, поставив искусство переговоров на службу детям. То, что умение договариваться — один из ценнейших человеческих навыков, известно всем, а вот то, что переговоры как искусство могут стать инструментом фандрайзинга, — это что-то новое. События, подобные этому турниру, демонстрируют, как важны совместные усилия и креативные подходы в благотворительности.
Собранные средства были переданы благотворительным фондам «Школы мира» и «Дети-бабочки».
Благодарим сообщество Noôdome и ведущих турнира.

ДИРЕКТОР ФОНДА «ШКОЛЫ МИРА» РАССКАЗАЛ, КАК ПОДДЕРЖАТЬ РЕБЁНКА В ПРЕДДВЕРИИ ЕГЭ
Агентство социальной информации обратилось к исполнительному директору Благотворительного фонда «Школы мира» за советом, как поддержать ребёнка в преддверии ЕГЭ. Главная рекомендация Василия Бардадымова — стать тем «якорем», который поможет ребёнку противостоять невзгодам
и натренировать свои «крылья». Подробности читайте в статье
на сайте АСИ.
ОТ КАЖДОГО ИЗ НАС ЗАВИСИТ, В КАКОМ МИРЕ МЫ БУДЕМ ЖИТЬ
Накануне нового года президент Благотворительного фонда «Школы мира» дала большое интервью армянскому информагентству Mediamax. «…я хочу всем пожелать, чтобы <…>
у каждого из нас было понимание, что мы можем что-то изменить. Мы действительно можем. От каждого из нас зависит, в каком мире мы будем жить. И каждый из нас должен делать то, что в его силах», — сказала она.
Полная версия интервью доступна здесь.
БЛАГОДАРИМ ВАС ЗА ПОДДЕРЖКУ
Число лиц и организаций, поддержавших наш фонд, увеличилось на 89 % в сравнении с прошлым годом. Ваше участие — это больше чем благотворительность. Регулярные пожертвования — это вклад в развитие конкретного человека, его талантов и, в конечном счёте, в наше общее будущее. Даже небольшая сумма стабильных пожертвований помогает сегодня исполнить мечту одарённого подростка и открывает ему путь в лучшее завтра. Образование, к которому стремятся годами, может стать реальностью с вашей помощью.
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ UNITED WORLD COLLEGES ԳԼՈԲԱԼ ՇԱՐԺՄԱՆԸ
Ծրագիրը աջակցում է Միացյալ Աշխարհի Քոլեջների (UWC) առաքելությանը՝ համաշխարհային շարժման, որը կրթությունը վերածում է մարդկանց, ազգերին և մշակույթներին խաղաղության և կայուն ապագայի համար միավորող ուժի՝ աջակցելով խոստումնալից և եռանդուն ուսանողներին, ովքեր կարող են դառնալ դրական փոփոխությունների գործակալներ, ծրագրեր և կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություններ։
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
UWC ՇԱՐԺՈՒՄ
ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ
UWC դպրոցներում և քոլեջներում տեղեր են առաջարկվել 20 թեկնածուի, որոնցից 18-ն ընդունել է առաջարկը։
Բաց հայտերի քանակն աճել է 25%-ով։
Հայտեր են ստացվել երկրի բոլոր մարզերից։
Բաշխման փուլ հասած բոլոր թեկնածուների 20%-ը նախկինում արդեն դիմել էր։

UWC ՇԱՐԺՈՒՄ
UWC-ի նոր ուսանողների կողմնորոշման դասընթացի մասնակիցներ են դարձել յոթ երկրների երիտասարդներ
Հուլիսին UWC Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Ուզբեկստանի ազգային կոմիտեների միացյալ թիմն անցկացրեց կողմնորոշման դասընթաց այն երիտասարդների համար, ովքեր այս աշնանը կսկսեն իրենց ճանապարհորդությունը UWC-ի հետ։ Կողմնորոշման դասընթացը ուղեցույց է, որն օգնում է նորեկներին չկորցնել իրենց այս ճանապարհորդության սկզբում։ Այն երիտասարդներին պատրաստում է առաջիկա երկու տարիներին տնից և հարազատներից հեռու կյանքին, ծանոթացնում UWC-ի արժեքներին ու սկզբունքներին և ներգրավում այս շարժման դժվարին, բայց եզակի ու հուզիչ փորձառության մեջ։
Նշված չորս երկրների մասնակիցներին այս տարի միացան նաև Բելառուսի, Մոլդովայի և Ղրղզստանի առաջին կուրսի ուսանողները։ Ուրախալի է, որ տարբեր պետությունների UWC ուսանողների նոր սերունդը բարեկամական կապեր է հաստատում դեռևս մինչև իրենց քոլեջի շեմը հատելը։
UWC-ի ազգային կոմիտեների տարածաշրջանային հանդիպման մասնակիցները ծանոթացել են Հայաստանին
Հունիսին Թբիլիսիում տեղի ունեցավ UWC-ի Միջազգային գրասենյակի և Ազգային կոմիտեների կոմիտեի ներկայացուցիչների, UWC դպրոցների ու քոլեջների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպայի, Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրների ազգային կոմիտեների անդամների հանդիպումը։ Հանդիպումից հետո բոլոր ցանկացողների համար մենք կազմակերպեցինք ուղևորություն դեպի Հայաստան, որի ընթացքում այցելեցինք ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը Դիլիջանում, Դիլիջանի համայնքային կենտրոնը (ԴՀԿ) և, իհարկե, UWC Dilijan-ը։ Մեզ համար կարևոր էր մեր հյուրերին, գործընկերներին և կոլեգաներին ծանոթացնել Հայաստանին և կրթության ոլորտում նրա զարգացման նշանակալի նախագծերին։
UWC-ի Ազգային կոմիտեները շնորհավորել են իրենց շրջանավարտներին

Այս տարի UWC-ի 13 դպրոց և քոլեջներ ավարտեցին Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Ուզբեկստանից՝ այն երկրներից, որտեղ գործում է մեր ազգային կոմիտեների միացյալ թիմը։ Հիշեցնենք, որ UWC շարժումը միավորում է 18 ուսումնական հաստատություն չորս մայրցամաքներում, ինչը նշանակում է, որ մեր շահառուները՝ միևնույն ժամանակ իրենց երկրների դեսպանները, սովորում են գրեթե ամբողջ աշխարհում։ Թիմը դպրոցի ավարտական օրը նշեց UWC Dilijan-ի շրջանավարտների հետ՝ Հայաստանում։
UWC Հայաստանի Շրջանավարտների Պատմություններ

Հաջողության պատմություն 2025 թ.-ից
Նման պատմություններից մեկը UWCD-ի 2021թ. շրջանավարտ Անահիտ Ահարոնյանի մասին է, ով միացել է մեր գործընկեր «Դասավանդիր Հայաստան» (Teach for Armenia) կազմակերպությանը՝ Ուսուցչի Առաջնորդության Ակադեմիայի (TLA 2025) ընթացքում։ Երկու շաբաթ շարունակ Անահիտը լիովին ներգրավված էր աշխատանքում և հարցազրույցներ էր վերցնում ուսանողներից ու ուսուցիչ-առաջնորդներից, հոդվածներ էր գրում, աջակցում դասի պլանավորմանն ու դիտարկումներին, ինչպես նաև օգնության ձեռք էր մեկնում, որտեղ անհրաժեշտ էր։
Ահա թե ինչպես է «Դասավանդիր Հայաստանը» նկարագրում Անահիտի հետ իրենց համագործակցությունը. «Անահիտն իսկապես «այստեղ և հիմա» էր, միշտ պատրաստակամ ներդրում ունենալու։ Նման համագործակցությունները թարմ հեռանկարներ և դրական էներգիա են բերում մեր աշխատանքին, և մենք խորապես գնահատում ենք այս գործընկերությունը»։ Նրանք նշեցին, որ UWC Հայաստանի շրջանավարտները իրենց աշխատանքին բերում են թարմ հայացք, դրական էներգիա և արժեքավոր հմտություններ։
Անահիտի համար «Դասավանդիր Հայաստան»-ի փորձը զարմանալի էր։ «Ես սիրեցի անել այն, ինչ ամենից շատ եմ հավանում, միաժամանակ ձեռք բերելով փորձ և իմանալով կազմակերպության և նրանց կատարած հիանալի գործերի մասին Հայաստանում։ Թիմն ինձ շատ լավ ընդունեց, և ես բազմաթիվ կապեր հաստատեցի։ Շատ նոստալգիկ էր նորից լինել UWC Dilijan-ում, շատ մասնակիցներ ինձ հարցեր էին տալիս UWC-ի և դրանից հետո կյանքի մասին, և ես մեծ սիրով կիսվում էի իմ ուղիով», — ասում է Անահիտը։
Անահիտի պատմությունը ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպես են UWC Հայաստանի շրջանավարտները իրենց կրթությունը տանում աշխարհ՝ նվիրումով, հետաքրքրասիրությամբ և կարեկցանքով։ Եվ դա նաև հիշեցում է առ այն, որ երբ մենք երիտասարդ փոփոխություն ստեղծողներին կապում ենք այնպիսի տարածքների հետ, որտեղ նրանց ձայնը լսվում է, արդյունքը ոչ միայն անձնական աճն է, այլև ավելի ամուր համայնքները։
UWC Հայաստանի Շրջանավարտների Ներկայացումը Գործընկեր Կազմակերպություններին
Վերջին երկու տարիների ընթացքում UWC Հայաստանը նախագիծ է իրականացնում, որը ներկայացնում է մեր շրջանավարտների բազմազան տաղանդներն ու ձեռքբերումները գործընկեր կազմակերպություններին։ Այս նախաձեռնության միջոցով մենք նպատակ ունենք շրջանավարտների համար բովանդակալից հնարավորություններ ստեղծել՝ իրենց հմտությունները ներդնելու Հայաստանում գործող կազմակերպություններում, միաժամանակ ամրապնդելով մեր գործընկերությունը և ցուցադրելով UWC կրթության երկարաժամկետ ազդեցությունը։
Մինչ օրս շուրջ 25 շրջանավարտ մասնակցել է ծրագրին, որոնցից ոմանք հնարավորություն են ստացել մասնակցելու պրակտիկաների, համատեղ նախագծերի և գիտելիքների փոխանակման լայն շրջանակի գործընկեր կազմակերպությունների հետ։
Շրջանավարտները Գործողության Մեջ

Շրջանավարտի պատմություն, Կարինա Գևորգյան, UWC ԱՄՆ 18 և Սիլվիա Հովնանյան, UWCD 17
Մի անգամ ուսուցիչն ինձ (Կարինային) ասաց. «Քո իրական UWC ճանապարհորդությունը սկսվում է ավարտելուց հետո, երբ այս ուտոպիական հասարակության մոդելը դուրս ես բերում նրա պատերից այն կողմ և ձգտում կիրառել այն ավելի լայն աշխարհում»։ Այս բառերն այդ ժամանակվանից մնացել են ինձ հետ։ Ետ նայելով՝ դրանք տեսնում եմ իմ ամեն քայլում՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար։
Երբ Սիլվիան ու ես (Կարինան) վերադարձանք Հայաստան, մեզ կապում էր ոչ միայն մեր UWC-ական անցյալը, այլև արտերկրում մեր ամենակարևոր ձևավորման տարիներն անցկացնելու փորձը։ Տարբեր մշակույթներում ապրելը մեզ ձևավորել էր որպես մարդկանց, որոնց ինքնությունը չէր կարող սահմանվել մեկ վայրով։ Փոխարենը, մեր ինքնագիտակցությունը արմատավորված էր մարդկանց, համայնքների և տարածքների մեջ, որտեղ մենք կարող էինք ազատորեն արտահայտել մեր ինքնության բազմաթիվ շերտերը։
Հայաստանում այդ գիտակցությունը վերածվեց տեսլականի։ Աշխատելով հաճախորդների հետ շփման դիրքերում՝ երկուսս էլ կապի բնազդ էինք զարգացրել և ճանաչել, թե ինչ է պետք մարդկանց, ինչն է ոգեշնչում նրանց և ինչպես սովորական փոխգործակցությունը վերածել հիշարժան բանի։ Ավելի մոտիկից նայելով հայկական շուկային՝ մենք նկատեցինք, որ ինչ-որ բան պակասում է ու միջոցառումները հաճախ կենտրոնացած էին լոգիստիկայի, արտաքին տեսքի կամ ձևականության վրա, բայց հազվադեպ էին անդրադառնում մարդկանց միավորելու էմոցիոնալ էությանը։ Բաց կար իրական փորձառությունների համար՝ այնպիսի պահեր, որոնք մարդկանց կհավաքեին ոչ միայն սեղանի շուրջ, այլև զգացմունքի, պատմության, պատկանելության զգացումի շուրջ։
Հենց այս գիտակցումն էլ մեզ հանգեցրեց «Nōrel Event Atelier»-ի համահիմնադրմանը մեր ընկեր և մեկ այլ փոփոխություն ստեղծող Աստղիկի հետ, ով իր գերազանցությունն ու փայլն է բերում թիմ։
Nōrel-ը կենտրոնանում է ընկղմվող, բազմազգայական փորձառությունների վրա՝ տարածքներ, որտեղ յուրաքանչյուր մանրուք մշակված է զգացմունքներ առաջացնելու և իսկական կապ ստեղծելու համար։ Ի տարբերություն ավանդական միջոցառումների, որոնք հաճախ առաջնահերթություն են տալիս լոգիստիկային կամ արտաքին տեսքին, Nōrel-ի փիլիսոփայությունը փոխակերպման մասին է։ Ստեղծել հավաքույթներ, որտեղ մարդիկ ոչ միայն մասնակցում են, այլև խորը բան են զգում։
Այս տեսլականի հիմքում ընկած է մեր հայկական ժառանգությունը։ Մեր արմատները մեր գործունեության կորիզում դնելը և դրանք որպես մեր հավակնության հիմք ճանաչելը էական է եղել մեզ համար։ Մենք անսահման ներուժ ենք տեսնում Հայաստանի հարուստ մշակութային ժառանգության և աշխարհում ունեցած դրա ներդրման մեջ, և մեզ համար կարևոր է հիշարժան փորձառությունների միջոցով ճանաչում բերել դրան։
Մարդիկ չեն հիշում միայն փաստեր կամ պատկերներ, նրանք հիշում են, թե ինչպես է ինչ-որ բան նրանց ստիպել զգալ։ Զգացմունքները ձևավորում են աշխարհը տեսնելու մեր ձևը և դառնում ֆիլտրեր, որոնց միջոցով փորձառությունները վերածվում են դասերի ու հիշողությունների։ Այդ իսկ պատճառով մեզ համար կարևոր է փորձառություններ ստեղծել այն վայրերում, որոնք արդեն իսկ կրում են իրենց պատմությունն ու իմաստը։ Հայաստանը լի է դարավոր պատմություններ պարունակող
վայրերով՝ թաքնված գոհարներով, պատմական հուշարձաններով, ապշեցուցիչ բնապատկերներով։ Այս վայրերում հավաքույթներ և միջոցառումներ կազմակերպելով՝ մենք ձգտում ենք ոչ միայն մարդկանց կապել միմյանց հետ, այլև վերակապել նրանց մեր հայրենիքի մշակութային և բնական գանձերի հետ։ Այդպես Nōrel-ը հայկական վայրերին բեմ է տալիս նոր ձևերով երևալու համար՝ ոչ միայն որպես վայրեր, այլև որպես փորձառության կենդանի մասնակիցներ, որոնք արթնացնում են հպարտություն, ճանաչում և պատկանելության նոր զգացում։
Օգոստոսի 16-ին մենք անցկացրինք մեր առաջին հանրային միջոցառումը՝ հանգստի փորձառություն, որը նախատեսված էր մասնակիցներին օգնելու դանդաղեցնել ռիթմը, հանգստանալ և վերակապվել իրենց հետ՝ գիտակցված և ծիսական պրակտիկաների միջոցով։ Դա մեծ հաջողություն էր, որը ոչ միայն մեր դեբյուտն էր շուկայում, այլև ճանապարհ հարթեց բազմաթիվ գաղափարների և փորձառությունների համար, որոնք դեռ պետք է իրականացնենք։
Վաղուց մենք սովորել ենք, որ սահմանները սահմանափակումներ չեն, և որ իսկական կապը կառուցվում է իսկության, քաջության և համայնքի վրա։ Այս արժեքները կենտրոնական են մեր այսօրվա գործունեության մեջ։ Գլոբալ հեռանկարները խորը հայկական արմատների հետ միախառնելով՝ մենք նպատակ ունենք մշակել փորձառություններ, որոնք կպատվեն անցյալը, կհարստացնեն ներկան և կոգեշնչեն ապագան։
Առաջ նայելով՝ Nōrel-ի մեր տեսլականն է ընդլայնվել մեկ երեկոյից կամ միջոցառումից դուրս։ Մենք ցանկանում ենք ընկղմվող, զգացմունքներով պայմանավորված հավաքույթների այս փիլիսոփայությունը տեղափոխել Հայաստանի նոր մարզեր՝ որպես պատմություններ պատմելու կտավներ օգտագործելով ինչպես հայտնի, այնպես էլ անտեսված վայրերը։ Մենք ձգտում ենք համագործակցել արվեստագետների, երաժիշտների, դիզայներների և տեղական համայնքների հետ՝ ստեղծելու փորձառություններ, որոնք ոչ միայն կնշեն Հայաստանի մշակութային հարստությունը, այլև միջազգային հանդիսատեսին կհրավիրեն ներգրավվել դրանում։ Այդպես մենք հույս ունենք կամուրջներ կառուցել Հայաստանի և ավելի լայն աշխարհի միջև՝ ցույց տալով, թե ինչպես մեր ժառանգությունը կարող է ոգեշնչել արտահայտման ժամանակակից ձևերին և գլոբալ կապին։

Նկարում՝ Թիմ Նորելը (ձախից՝ Սիլվիան, աջից՝ Կարինան)
Շրջանավարտի պատմություն, Արմեն Սարգսյան, UWCD ’22
Ես Արմեն Սարգսյանն եմ, UWC Dilijan-ի 2022թ. շրջանավարտ։ Աշխարհում սոցիալական ազդեցություն թողնելու իմ կիրքը խորն է։ Իմ ամենանշանակալի սոցիալական նախագծերից մեկը Hult Prize-ի՝ սոցիալական բարօրության աշխարհի ամենամեծ ուսանողական մրցույթին մասնակցելն էր։ Անցյալ տարի ես համահիմնեցի «Frextile»-ը՝ ընկերություն, որը բանաններից 100% կենսաքայքայվող վեգան կաշի է արտադրում։ Որպես Hult Prize 1 միլիոն դոլար մրցույթի մասնակից 2023 թվականին, ես մեր թիմին տարա հաղթանակ կամպուսային մրցույթում և շարունակեցի ճանապարհը մինչև կիսաեզրափակիչ՝ Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյում։
Հաջորդ տարի մասնակցից դառնալով Կամպուսի տնօրեն՝ ես էլ ավելի զարգացրի իմ կարողությունները՝ կազմակերպելով կամպուսային մրցույթը մեր քոլեջում։ Որպես ֆասիլիտատոր Hult Prize 2024 Լիսաբոնի գագաթնաժողովում, ես աջակցեցի Team EVO-ին՝ ընկերությանը, որի առաքելությունն է փոխակերպել էլեկտրական մեքենաների արդյունաբերությունը՝ բարձրացնելով լիթիում-իոնային մարտկոցների կյանքի տևողությունը, երբ նրանք ներկայացնում էին իրենց նորարարական գաղափարը Պորտուգալիայում։
Ավելին, սոցիալական ազդեցությունը խթանելու իմ նվիրումը ճանաչում է ստացել «Տարվա Ծրագիր Հյուսիսային Ամերիկա 2024» անվանակարգի համար իմ առաջադրման միջոցով։

Լուսանկարում՝ Արմենի թիմը (Արմենը՝ ձախ կողմում)
Շրջանավարտի պատմություն, Իրեն Մարգարյան, UWCD ’20
Մենեջմենթի մագիստրոսի կոչումը ստանալուց հետո, UWC Dilijan-ի 2020թ. շրջանավարտ Իրեն Մարգարյանն այժմ իր ներդրումն է ունենում Շվեյցարիայի Լոզանի EHL-ի (Ecole Hôtelière de Lausanne) կողմից Գյումրիում մեկնարկած հետաքրքիր նախագծի զարգացման գործում։ Այս նախաձեռնությունը նպատակ ունի Հայաստանը դիրքավորել միջազգային կրթական քարտեզի վրա՝ գրավելով ուսանողների ամբողջ աշխարհից, միաժամանակ լիարժեք կրթաթոշակներ առաջարկելով հայ ակնառու ուսանողներին։ Կարևոր է, որ այս ծրագրի շրջանավարտները կստանան դիպլոմ, որը լիովին համարժեք է Լոզանի EHL-ի գլխավոր կամպուսում շնորհվող դիպլոմներին։ Իրենի աշխատանքն արտացոլում է նրա նվիրումը՝ հնարավորություններ ստեղծելու, գլոբալ փոխանակումը խթանելու և առաջնորդների հաջորդ սերնդին աջակցելու գործին։

Լուսանկարում՝ Շիրակի մարզի Շվեյցարիա-Հայրենասիրության Ակադեմիան Շիրակում։ Վայր, որտեղ հանդիպում են շվեյցարական կրթությունը և հայկական հոգին։
UWC Dilijan-ը նշել է իր անդրանիկ 10-ամյակը

2014 թվականին, երբ դպրոցն իր դռները բացեց առաջին ուսանողների առջև, ոչ ոք չէր սպասում, որ նրա համայնքը ստիպված կլինի բախվել այնպիսի դժվարությունների, որոնք այն ժամանակ անգամ հնարավոր չէր պատկերացնել։ Վերջին տարիների համավարակը և աշխարհաքաղաքական ճգնաժամերը UWC Dilijan-ին սովորեցրին դիմակայել դժվարություններին և պատվով դուրս գալ ամենադժվարին իրավիճակներից։
Դպրոցի հաջողության կարևորագույն ցուցանիշը նրա կարողությունն է՝ գրավելու տաղանդավոր և սոցիալապես ակտիվ դեռահասների աշխարհի տարբեր անկյուններից և հասարակության շերտերից։ Դպրոցին հաջողվում է ամեն տարի պահպանել աշակերտների լիարժեք հավաքագրումը՝ ընդունելով երիտասարդների 70-80 երկրներից։ Անցած 10 տարիների ընթացքում ուսման և բնակության արժեքը մասնակիորեն կամ ամբողջությամբ ծածկող դրամաշնորհներ է ստացել ուսանողների 88%-ը։ Սա հնարավոր է դարձել աշխարհի բոլոր ծայրերից բարերարների առատաձեռնության շնորհիվ, որոնց մենք սրտանց շնորհակալություն ենք հայտնում։
UWC Dilijan-ի շրջանավարտները կշարունակեն իրենց կրթությունը աշխարհի առաջատար բուհերում

UWC Dilijan միջազգային դպրոցի 2025 թվականի 105 շրջանավարտներից ինը որոշել է մեկ տարվա ակադեմիական արձակուրդ վերցնել։ Մնացածը ընդունվել են քոլեջներ և համալսարաններ ամբողջ աշխարհում։
Երկու ուսանողական նախագիծ ֆինանսավորում է ստացել GoMakeADifference մրցույթից
UWC Dilijan-ի ուսանողների կողմից UWC-ի այլ քոլեջների աշակերտների հետ համատեղ իրականացվող երկու սոցիալական նախաձեռնություններ հայտնվել են GoMakeADifference մրցույթի հաղթողների թվում։ Դրա նպատակն է UWC-ի ուսանողներին մղել իրենց գաղափարները վերածել իրական նախագծերի։ GoMakeADifference-ի հիմնադիրները հույս ունեն, որ ֆինանսական աջակցություն ստացած նախաձեռնությունները բարենպաստ կանդրադառնան այն համայնքների կյանքի վրա, որտեղ դրանք իրականացվում են։
23 ուսանողական նախագծերի զարգացման համար, որոնք ընդգրկում են լայն շրջանակի խնդիրներ՝ պարենային անվտանգությունից մինչև ֆինանսական գրագիտություն, ընդհանուր առմամբ հատկացվել է 40,000 ԱՄՆ դոլար։
UWCD-ի ուսանողներն օգնում են զարգացնել տեղական տրանսպորտային և զբոսաշրջային ենթակառուցվածքները
Դիլիջանում ավտոբուսային հաղորդակցության համակարգն այնպիսին է, որ քաղաքի հյուրերը և այնտեղ բնակվող օտարերկրացիները հազվադեպ են օգտվում հասարակական տրանսպորտից. նրանք պարզապես չունեն բավարար մատչելի տեղեկատվություն։ UWC Dilijan-ի ուսանողների մի խումբ որոշել է շտկել դրությունը և մի քանի լեզուներով մշակել է Դիլիջանի ավտոբուսային երթուղիների քարտեզ։ Տեղեկատվության հասանելիության QR կոդերը երիտասարդները փակցրել են 20 ավտոբուսի կանգառներում և այն վայրերում, որտեղ առավել հաճախ են լինում զբոսաշրջիկները։ Քարտեզի հեղինակները հույս ունեն, որ իրենց նախաձեռնությունը կհեշտացնի տեղաշարժը ոչ միայն Դիլիջանի հյուրերի, այլև տեղի բնակիչների համար։
Samsung Innovation Campus-ը (SIC) UWC Dilijan-ում թողարկել է մասնագետների երրորդ սերունդը
Մայիսի վերջին ավարտվեց Samsung Innovation Campus (SIC) ծրագրով ուսուցման հերթական դասընթացը, որը Հայաստանի UWC Dilijan միջազգային դպրոցի բազայի վրա իրականացնում է տեխնոլոգիական առաջատար Samsung ընկերությունը։ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և հայկական այլ քաղաքներից ու գյուղերից ավելի քան 100 դեռահասներ հաջողությամբ անցել են ծրագրավորման և Android ՕՀ-ի համար հավելվածների մշակման իննամսյա ուսուցումը և ստացել համապատասխան վկայականներ։ Սա SIC-ի շրջանավարտների արդեն երրորդ սերունդն է։
UWC Dilijan-ը և Samsung ընկերությունը Samsung Innovation Campus-ը գործարկել են 2021 թվականին՝ հայ երիտասարդներին ՏՏ հմտություններ սովորեցնելու, բջջային ծրագրավորման ոլորտում գիտելիքներ փոխանցելու և այդպիսով Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը նպաստելու նպատակով։ 2021 թվականից SIC-ում UWCD-ի բազայի վրա ուսուցում են անցել 312 դեռահաս Դիլիջանից, Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Հայաստանի այլ քաղաքներից։ Շրջանավարտները մշտապես գերազանց արդյունքներ են ցուցաբերում՝ դուրս գալով Samsung IT School միջազգային մրցույթների եզրափակիչներ։
Samsung Innovation Campus-ը (SIC) ընդլայնում է գործունեությունը UWC Dilijan-ում

Samsung Innovation Campus-ը (SIC) UWC Dilijan միջազգային դպրոցում ստացել է նոր ֆինանսավորում։ Դրա շնորհիվ կշարունակվի 14-16 տարեկան դեռահասներին Android ՕՀ-ի վրա հիմնված բջջային հավելվածների մշակման ուսուցման ծրագիրը։
Բացի այդ, կգործարկվի արհեստական բանականության (ԱԲ) գերժամանակակից նոր դասընթաց բուհերի ուսանողների համար, ովքեր ունեն մաթեմատիկայի, ներառյալ գծային հանրահաշվի, հավանականության տեսության և վիճակագրության ամուր գիտելիքներ։ Samsung-ի փորձագետների կողմից մշակված դասընթացը զարգացնում է խորացված գիտելիքներ և հմտություններ մեքենայական ուսուցման (ՄՈւ) և նեյրոնային ցանցերի (ՆՑ) ոլորտում՝ գործնական կիրառումով համակարգչային տեսողության և բնական լեզվի մշակման (Natural Language Processing, NLP) ոլորտներում։ Ուսուցումն ավարտելուց հետո ուսանողները ստանում են Samsung-ի վկայական և կարող են անցնել ամենամյա միջբուհական դիպլոմային նախագծերի մրցույթի եզրափակիչ։
ՏԵՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ծրագիրն աջակցում է ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությանը և նախագծերին, որոնք ուղղված են տեղական համայնքների զարգացմանն ու նրանց նախաձեռնություններին
«ԱՎՐՈՐԱ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ (ԴՀԿ)
ԵՐԲԵՔ ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ
ԵԿԵՂԵՑԻ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
«ԱՎՐՈՐԱ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ
UWCD-ի թիմը բնապահպանական լուծում է ներկայացրել «Ավրորա» երիտասարդական ծրագրի մրցույթին
Այս տարի «Ավրորա» երիտասարդական ծրագրի մրցույթի եզրափակիչ է անցել UWC Dilijan միջազգային դպրոցի ուսանողների նոր բնապահպանական նախաձեռնությունը՝ «ԹաքԹունը» (TakToon)։ Երիտասարդները մտածել են, թե ինչպես կարելի է մեկուսիչ նյութեր արտադրել պլաստիկ թափոններից։ Դիտեք նախագծի կարճ տեսանյութ-ներկայացումը։
UWCD-ն դարձել է այն վայրը, որտեղ ծնվում են վառ նախաձեռնություններ, որոնք օգնում են լուծել սուր բնապահպանական խնդիրներ, ընդ որում՝ ոչ միայն Դիլիջանում, այլև ամբողջ Հայաստանում։ Այստեղ են սկիզբ առել վնասակար պլաստիկ և էլեկտրոնային թափոնների վերամշակման հաջողված Re-Apaga նախագիծը և կենսաթափոնների արդյունավետ հեռացման «Կոմբիլի» նախագիծը, որը հաղթել էր մրցույթում 2023 թվականին։
«Ավրորա» երիտասարդական ծրագրի 2025 թ. մրցույթում հաղթել է Հնդկաստանի թիմը
Այս տարի «Ավրորա» երիտասարդական ծրագրի մրցույթում հաղթել են UWC Mahindra քոլեջի (Հնդկաստան) ուսանողները։ Ժյուրիի վրա մեծ տպավորություն է թողել նրանց «Չուլհա» նախագիծը, որի նպատակն է գյուղական վայրերում ավանդական կավե վառարանները (չուլհաները) փոխարինել բարձր արդյունավետությամբ ուղղահայաց վառարանով ռեակտիվ վառարաններով։ Արդյունքում, մթնոլորտ վնասակար արտանետումները կկրճատվեն 86%-ով, փայտի ծախսը՝ 50%-ով, իսկ ծխային գազերը, որոնք միշտ անջատվում են փայտի այրման ժամանակ, կվերաայրվեն։ Հաղթող թիմը պարգևատրվել է 10,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհով՝ իր նախագծի իրականացման և զարգացման համար։
«Scholae Mundi Armenia» բարեգործական հիմնադրամը մասնակցում է մրցույթի անցկացմանը և հարթակ է տրամադրում ուսանողական թիմերի կողմից իրենց նախագծերի ներկայացման համար։
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ (ԴՀԿ)
Գործունեության արդյունքները 2024 թվականին

2024 թվականին Դիլիջանի համայնքային կենտրոնը (Dilijan Community Center) շարունակել է ձևավորել ակտիվ տեղական համայնք՝ օգնելով Դիլիջանի և հարակից բնակավայրերի բնակիչներին բացահայտելու և զարգացնելու իրենց ներուժը։
47 նախագիծ է իրականացվել
939 մարդ է մասնակցել կենտրոնի ծրագրերին
67 միջոցառում է անցկացվել
ԴՀԿ-ի միջոցառումներին մասնակցել է 2,887 մարդ
Հայաստանում անցկացվել է Բարի գործերի օր

Հունիսի քսանին Հայաստանի չորս մարզերում անցկացվել է Բարի գործերի օր։ Սա միջազգային նախաձեռնություն է, որը կոչված է խթանելու կամավորությունը և հասարակական օգտակար աշխատանքը տեղական համայնքներում։ ԴՀԿ-ն համագործակցում է Good Deeds Day կազմակերպության հետ 2017 թվականից և ամեն տարի կազմակերպում է տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են Դիլիջանի համայնքի զարգացմանը, անշահախնդիր օգնության մշակույթի տարածմանը և կամավորության ոգու ամրապնդմանը Դիլիջանում և նրա սահմաններից դուրս։ Այս տարի Դիլիջանի կամավորները զբաղվել են տարածքի մաքրմամբ, հյուրասիրությամբ այցելել են սոցիալապես անապահով ընտանիքներ, օգնել տեղական սուպերմարկետների գնորդներին և հուշանվերներ են առաջարկել քաղաքի հյուրերին։
Ամեն տարի «Բարի գործերի օրվան» ավելի ու ավելի շատ անտարբեր քաղաքացիներ են մասնակցում։ Տաթևի համայնքային կենտրոնը այն նշել է Խոտ գյուղի մանկապարտեզի պատուհանների շրջանակները ներկելով և այդ գյուղի ու հարևան Հալիձորի տարածքի մաքրմամբ։ Տեղի սոցիալապես անապահով ընտանիքներին նվիրել են գրենական պիտույքների հավաքածուներ, որոնք անհրաժեշտ կլինեն երեխաներին նոր ուսումնական տարում։ Մարգահովիտում տեղական մանկապատանեկան կենտրոնը կազմակերպել է մանկապարտեզի նստարանների և ցանկապատի ներկում, իսկ Ապարանում և Արագածոտնում մասշտաբային մաքրումից բացի մասնակիցներն օգնել են վերականգնել եղանակային անբարենպաստ պայմաններով պայմանավորված վնասները։
Դիլիջանի համայնքային կենտրոնը նշել է իր տասնամյակը
2024 թվականի հոկտեմբերին իր կլոր տարեդարձն է նշել Դիլիջանի համայնքային կենտրոնը (Dilijan Community Center)։ Այս տեղեկատվական և կրթական հարթակը ստեղծվել է 2014 թվականին UWC Dilijan-ի հետ միաժամանակ, որպեսզի ապահովի ուսանողների փոխգործակցությունը քաղաքի և մերձակա գյուղերի բնակիչների, հատկապես երիտասարդության հետ։ Այսօր կենտրոնի մշտական ծրագրերին մասնակցում է Դիլիջանի շուրջ հազար բնակիչ։ Դրա շնորհիվ Դիլիջանը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Սովորող քաղաքների գլոբալ ցանցում։ Տոնակատարություններում հատուկ դեր էր հատկացված այն կամավորներին, ովքեր ուղեկցում են ԴՀԿ-ին այս տասը տարիների ընթացքում։
ԴՀԿ-ն միավորում է ջանքերը գործընկեր կազմակերպությունների հետ՝ մեծահասակներին լրացուցիչ կրթություն առաջարկելու համար
Դիլիջանի համայնքային կենտրոնը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել 17 կրթական կազմակերպությունների հետ՝ ընդլայնելու Հայաստանի բնակիչների մուտքը լրացուցիչ կրթության հնարավորություններին։ Ջանքերը միավորելով՝ բոլոր այս կազմակերպությունները կկարողանան էլ ավելի շատ կրթական հնարավորություններ առաջարկել նրանց, ովքեր պատրաստ են նոր բաներ սովորելու, որակավորումը բարձրացնելու, արդիական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, որպեսզի մնան պահանջված աշխատաշուկայում։
Այսպես, DVV International-ի (Մեծահասակների կրթության ասոցիացիայի (Գերմանիա) միջազգային բաժին) հետ համատեղ կազմակերպվել են վարման, համակարգչային գրագիտության՝ ԱԲ գործիքների վրա շեշտադրումով, ազգային պարի, կանանց ձեռագործության, ինչպես նաև հագուստի դիզայնի և մոդելավորման դասընթացներ։ CreLab Tavush ստեղծարար կենտրոնի և Խաղաղության կորպուսի կամավորի հետ համատեղ ԴՀԿ-ն անցկացրել է անգլերեն լեզվի դասընթաց կենտրոնի աշխատակիցների և Տավուշի բնակիչների մի խմբի համար։ Մասնակիցները բարելավել են իրենց խոսակցական հմտությունները և ստացել գիտելիքներ, որոնք կօգնեն նրանց անձնական և մասնագիտական զարգացմանը։
Դիլիջանի ուսուցիչներին սովորեցրել են դասապրոցեսում ներգրավել ԱԲ գործիքներ
ԴՀԿ-ում հանձնվեցին «Թվային գրագիտություն / ԱԲ գործիքներ կրթության մեջ» դասընթացի մասնակիցների դիպլոմները։ Երեքամսյա դասընթացը կազմակերպվել էր Դիլիջան քաղաքի և հարակից գյուղերի դպրոցների ուսուցիչների համար։ Մանկավարժներին սովորեցրել են արդյունավետ օգտագործել դասապրոցեսում թվային հարթակներ և գործիքներ, օգնել են մշակել համապատասխան կիրառական հմտություններ, հարմարեցնել դասավանդվող առարկաները ժամանակակից տեխնոլոգիաներին լավ ծանոթ աշակերտների նոր սերունդների առանձնահատկություններին։
Դասընթացի մասնակիցները մեծ հետաքրքրությամբ են յուրացրել Gamma.AI, LearningApps, Mural.Co, MindMeister գործիքները և ցանկություն են հայտնել շարունակել ուսումը նմանատիպ դասընթացներում՝ զարգացնելու և կատարելագործելու ձեռք բերված հմտությունները և ծանոթանալու նոր գործիքներին։
Դիլիջանում ներկայացվեց քաղաքի պատմության մասին գիրքը

2024 թվականի նոյեմբերին Դիլիջանում տեղի ունեցավ «Դիլիջանը XIX–XX դարերում» պատմական հոդվածների ժողովածուի շնորհանդեսը։ Գրքի նվերային հրատարակությունը լույս է տեսել «Scholae Mundi Armenia» հիմնադրամի աջակցությամբ։ Գիրքը գրելու գաղափարը առաջարկվել էր Դիլիջանի համայնքային կենտրոնում։ Ժողովածուի համահեղինակներն են տեղի բնակիչներ Ալբերտ Սիմոնյանը և Նունե Զաքարյանը։ Հեղինակների խոսքով՝ Դիլիջանի մասին գիրք գրելու գաղափարի հիմքում ընկած է նրա բնակիչների ջերմ ցանկությունը՝ պահպանելու հարազատ քաղաքի պատմական և մշակութային ժառանգությունը։
Ուշադրության կենտրոնում. ԴՀԿ-ի կամավորը ցուցադրել է եզակի ոսկերչական իրեր, որոնք ինքն է պատրաստում
Արդյոք երբևէ մտածե՞լ եք, որ ոսկերչական իրերի համար նյութ կարող են ծառայել սեղանի պարագաները։ Դիլիջանցի նկարչուհի Լիան հին պատառաքաղներից օրիգինալ զարդեր է պատրաստում՝ մատանիներ, ապարանջաններ և կախազարդեր։ Նա ոսկերչություն է սովորել Դիլիջանի համայնքային կենտրոնի կողմից Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ կազմակերպված արտ-դասընթացներում։ Աղջիկը փորձել է իր ուժերը կերպարվեստի և կիրառական արվեստի տարբեր տեսակներում, բայց ոսկերչությունն առանձնապես դուր է եկել նրան։ Սկզբում նա իր եզակի զարդերը նվեր էր պատրաստում, բայց վերջերս մտածում է սեփական բրենդ հիմնելու մասին։
Նկարչուհու աշխատանքները գրավել են Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուշադրությունը։ Առաջին ալիքի՝ Դիլիջանցի վարպետուհու և նրա անսովոր զարդերի մասին ռեպորտաժը կարելի է դիտել այստեղ։
Ուշադրության կենտրոնում. Diamond Challenge – 2025-ի մասնակիցներն այցելել են SOLARA ընկերություն
Հայ դեռահասների թիմերը, որոնց այլընտրանքային էներգետիկայի հետ կապված նախագծերը մասնակցում էին Diamond Challenge մրցույթի կիսաեզրափակչին, այցելել են SOLARA ընկերություն՝ արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման առաջատար մասնագետներին։ Ուսումնական ուղևորությունը կազմակերպվել էր «Scholae Mundi Armenia» հիմնադրամի՝ Դիլիջանի համայնքային կենտրոնի համահիմնադրի աջակցությամբ։
Այս ուղևորության շնորհիվ երիտասարդները կարողացան ծանոթանալ SOLARA ընկերության գործունեությանը, իմանալ արևային էներգիայի արտադրության փուլերի մասին և հասկանալ, թե ինչպես ինտեգրել կանաչ էներգետիկայի ոլորտի լուծումներն իրենց սեփական ձեռներեցական գաղափարներում՝ դրանք ավելի իրատեսական ու արդյունավետ դարձնելու համար։
Ուշադրության կենտրոնում, Diamond Challenge – 2024-ի հաղթողները պատմել են մրցույթի եզրափակիչ ուղևորության մասին
Վիկան և Լևոնը, որոնց էլեկտրաէներգիայի գեներացման նոր աղբյուրների ոլորտի «ElectRoads» նախագիծը հաղթել էր 2024 թվականին Հայաստանում «Diamond Challenge» երիտասարդ ձեռներեցների մրցույթում, պատմել են, թե ինչպես ստացված ֆինանսավորման շնորհիվ կարողացան ներկայացնել իրենց նախաձեռնությունը միջազգային ժյուրիի դատին՝ գաղափարների հավաքագրման գլոբալ հարթակում։ Եզրափակիչ ուղևորության շնորհիվ երիտասարդները կարողացան մասնակցել ինկուբացիոն ծրագրին և ավելի խորությամբ մշակել իրենց նախագծի սոցիալական օգտակարությունը։ Դա, իր հերթին, նրանց բերեց նոր հաղթանակ և «Սոցիալական ազդեցություն» (Social Impact) մրցանակ։ Մրցանակային միջոցներով «ElectRoads» թիմն անցկացրեց նախագծի գործարկման համար անհրաժեշտ հետազոտություններ և փորձարկումներ, ինչպես նաև մեկնեց Եվրոպա՝ ծանոթանալու այլ սոցիալական նախաձեռնությունների։
«Diamond Challenge – 2024»-ի հաղթողները և «Scholae Mundi Armenia» հիմնադրամն իրենց անկեղծ երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր համերաշխություն և առատաձեռնություն են ցուցաբերել և մասնակցել միջոցների հավաքագրման արշավին, որպեսզի մրցույթի եզրափակիչ ուղևորությունը կայանա։ Դիտեք կարճ տեսանյութը, որը պատրաստել են Վիկան և Լևոնը։
Դիլիջանցի դեռահասները հաղթել են Diamond Challenge մրցույթի ազգային փուլում
ԴՀԿ-ում տեղի է ունեցել ուղիղ փիթչինգ-սեսիա՝ «Diamond Challenge» երիտասարդ ձեռներեցների միջազգային մրցույթի շրջանակում։ Հայաստանի տարբեր մարզերից մասնակիցները ներկայացրել են իրենց բիզնես գաղափարները։ Հաղթանակ է տարել Դիլիջանի համայնքի երիտասարդների թիմը։ Նրանց «Smargetic» նախագիծը ճանաչվել է լավագույնը։ «Smargetic»-ը նորարարական հիբրիդային ծրագրային ապահովում է տնային տնտեսություններում էներգասպառման օպտիմալացումը : Java և ԱԲ տեխնոլոգիաների ինտեգրումը թույլ է տալիս, կախված եղանակային պայմաններից և էլեկտրաէներգիայի պահանջներից, առավելագույն արդյունավետության համար անցում կատարել արևային վահանակների, հողմային տուրբինների և էներգիայի պահեստավորման համակարգերի միջև։
Հաղթողները ԴՀԿ-ից ստացել են 250 ԱՄՆ դոլար չափով դրամական մրցանակ և հնարավորություն ներկայացնելու «Smargetic» նախագիծը և իրենց երկիրը միջազգային եզրափակչում և Limitless World գագաթնաժողովում՝ Ուիլմինգտոնում, Դելավեր նահանգ (ԱՄՆ)։ Սա եզակի հնարավորություն է հայկական նորարարական մշակումը ներկայացնելու գլոբալ ներդրողներին և ոլորտի փորձագետներին։ Ուղևորությունը հնարավոր է դարձել ֆանդրայզինգային արշավի ընթացքում հավաքված միջոցների և «Scholae Mundi Armenia» բարեգործական հիմնադրամի աջակցության շնորհիվ։
«Diamond Challenge» 2025 միջազգային մրցույթում մրցել է 7492 թիմ ամբողջ աշխարհից։ Մրցույթներն ընթացել են սոցիալ-ձեռներեցության և բիզնես-թրեքերով։ Եզրափակչում և Limitless World գագաթնաժողովում ներկայացված էր 126 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։ ԴՀԿ-ն «Diamond Challenge» մրցույթի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում և Դելավերի համալսարանի գործընկերը 2017 թվականից։
Թևեր ձեռք բերելու ամենապարզ միջոցը դրանք նվիրելն է նրան, ով դրանց կարիքն ունի։
ԵՐԲԵՔ ՄԻ՛ ՀԱՆՁՆՎԻՐ
«Թևեր» ծրագիր, հոգեբանական վերականգնողական ծրագիր Արցախից բռնի տեղահանված երեխաների և ծնողների համար
2023 թվականի սեպտեմբերին հայերի զանգվածային արտագաղթն Արցախից նրանց համար ծանր կորուստ դարձավ։ Տասնյակ հազարավոր մարդիկ հայտնվեցին անորոշության պայմաններում։ Հայրենիքի, իսկ երբեմն էլ հարազատների կորուստը հատկապես ծանր է երեխաների համար։ «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալությունը գործարկել է «Թևեր» ծրագիրը՝ հոգեսոցիալական աջակցության ցիկլ երեխաների և նրանց ծնողների համար։
Մեթոդներ
Տրավմայից իրազեկված մոտեցում
Սթորիթելլինգ (Պատմություններ պատմելու արվեստ)
Արտ-թերապիա (Արվեստի միջոցով բուժում)
Դրամաթերապիա
Ձիաթերապիա (Իպպոթերապիա) և այլ ստեղծագործական պրակտիկաներ
Հիմնական արդյունքները 2025 թվականի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածի համար
•
255 երեխա է անցել վերականգնողական ծրագիրը
•
155 ծնող է մասնակցել զուգահեռ պարապմունքներին՝ ընտանիքների կայունության ամրապնդման համար
•
Ծրագրով ընդգրկվել է Հայաստանի 5 մարզ, ինչն ապահովել է լայն հասանելիություն և ներառականություն
•
Ծրագրում ներգրավվել են նաև տեղացի երեխաներ, ինչը նպաստել է ինտեգրմանը և սոցիալական լարվածության նվազմանը
Սոցիալական ազդեցություն
•
Երեխաների մոտ անհանգստության մակարդակի նվազում և նոր միջավայրին հարմարվելու դյուրացում
•
Անվտանգության, վստահության և պատկանելության զգացումի վերականգնում
•
Կանխագերել տրավմայի փոխանցումը ապագա սերունդներին
•
Տեղահանված և տեղացի երեխաների համերաշխության տարածքի ստեղծում
•
Ծրագրի միջազգային ճանաչում՝ պատվիրակությունների այցելություններ Ֆրանսիայից և գործընկեր կազմակերպություններից
«Թևեր» ծրագիրը ոչ միայն արձագանք է ճգնաժամին, այլև ներդրում է մի ամբողջ սերնդի հոգեբանական բարեկեցության մեջ։ Գործընկերների և Բարերարների աջակցության շնորհիվ հարյուրավոր երեխաներ և նրանց ընտանիքները հնարավորություն ստացան նորից գտնելու հույս, ուժ և «թևեր»՝ նոր կյանքի համար։
Կ. Ա., «Թևեր – Երևան» ծրագրի մասնակիցների մայր

«Իմ երեխաները մասնակցել են «Մենք ենք, մեր սարերը» գործակալության կողմից կազմակերպված «Թևեր» ծրագրին։ Նրանք մեծ հաճույքով էին գնում պարապմունքներին, և ես նույնպես շատ գոհ եմ ինչպես ծրագրից, այնպես էլ դրա արդյունքներից։ Աջակցությունը եղել է երկու ուղղությամբ՝ ֆիզիկական և հոգեբանական։ Երկու երեխաս էլ հաճախել են ֆուտբոլի ակադեմիայի լողի դասերին։ Մթնոլորտը լավն էր, մարզիչները՝ ուշադիր ու բարի։ Նրանք համբերատար ամեն ինչ բացատրում էին։ Երեք ամսում երեխաները սովորեցին լողալ ու դա արդեն մեծ արդյունք է։
Հոգեբանական օգնություն էր ցուցաբերում «Ինտրա»-ի թիմը։ Սրտանց շնորհակալ եմ մասնագետներին, հատկապես իմ կրտսեր երեխայի հետ աշխատելու համար։ 2023 թվականի իրադարձություններից հետո նա շատ էր տառապում։ Ինքնամփոփվել էր, դժվարությամբ էր գնում դպրոց, չէր ուզում դուրս գալ տնից։ Անգամ բակում զբոսնելուն համաձայնում էր միայն երկար համոզելուց հետո և միայն մեր ուղեկցությամբ։
Հիմա նրան ավելի հեշտ է։ Թերապիայի և հոգեբանների հետ պարապմունքների շնորհիվ նա սկսեց շփվել, ընկերներ ձեռք բերեց, ավելի հանգիստ է գնում դպրոց։ Դա շատ կարևոր է մեզ համար։ Ես հասկանում եմ, որ ինքնուրույն չէի հաղթահարի։
Շնորհակալություն «Թևեր» ծրագրին և «Ինտրա»-ի ողջ թիմին։ Դուք օգնեցիք մեզ անցնել դժվարին ժամանակաշրջանը»։
Լ. Ա., «Թևեր – Երևան» ծրագրի մասնակցի մայր

«Իմ երեխան 13 տարեկան է, նա մեծ հետաքրքրությամբ է մասնակցել «Թևեր» ծրագրին։ Շատ դուր եկան և՛ մարզական, և՛ հոգեբանական պարապմունքները։ Մեր երեխաներին երբեմն դժվար է հարմարվել նոր միջավայրին, հատկապես շփման առումով։ Բնականաբար, նրանք ձգտում են նրանց, ում հետ ունեն նմանատիպ փորձ։ Ամենից հաճախ դրանք Արցախի այլ երեխաներն են։ Իմ երեխան, օրինակ, հատկապես մտերիմ է իր համայնքի երեխաների հետ։ Բայց մենք հիմա ապրում ենք Հայաստանում, և կարևոր է, որ երեխաներն իրենց զգան ընդհանուր շրջապատի մաս, շփվեն և ընկերներ գտնեն բոլոր հասակակիցների մեջ։
Շատ օգնեց դրամաթերապիան։ Այս պարապմունքներին երեխաները սովորում էին արտահայտել իրենց զգացմունքները ու ավելի քիչ ինքնամփոփ լինել։ Դա նկատելի ազդեցություն ունեցավ ու իմ երեխան ավելի ազատ դարձավ շփման մեջ։ Ես դա հստակ հասկացա, երբ դիտում էի նրանց ելույթը։ Երեխաներն ավելի բացվեցին, ժպտում են, ընկերացան։
Այս ծրագիրն օգնեց ոչ միայն երեխաներին, այլև մեզ՝ Արցախից մայրերիս։ Մենք նույնպես ավելի մոտեցանք միմյանց։ Հուսով եմ, որ «Թևեր» ծրագիրը կշարունակվի ապագայում։ Նման աջակցությունը մեզ իսկապես շատ է անհրաժեշտ»։
«Թևեր» ծրագրի միջազգային ճանաչումը

2025 թվականի առաջին կիսամյակում «Թևեր» ծրագիրը հայտնվեց միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում։ Մարտին «Մենք ենք, մեր սարերը» զարգացման գործակալությունը հյուրընկալեց Մարսելի քաղաքապետարանի (Ֆրանսիա) պատվիրակությանը՝ քաղաքապետի առաջին տեղակալ, մասնագիտությամբ բժիշկ Միշել Ռուբիրոլայի գլխավորությամբ, որը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։
ԵԿԵՂԵՑԻՆ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
Դիլիջան քաղաքը դինամիկ զարգանում է որպես կրթության և մշակույթի կենտրոն։ Նրա հոգևոր վերածննդի և քաղաքացիների հոգևոր կյանքի կենտրոնացման խորհրդանիշը կդառնա նոր եկեղեցին։
Դիլիջանցիները վաղուց երազում էին մի առանձնահատուկ վայրի մասին, որտեղ կարող էին հավաքվել, փառաբանել Աստծուն, աղոթել և հագեցնել հոգևոր ծարավը։ Այժմ նրանց տրամադրված է ժամանակավոր տարածք, որը չի կարող լիովին բավարարել ծխականների կարիքները։ Նոր եկեղեցին կդառնա ոչ միայն կրոնական, այլև մշակութային, սոցիալական և կրթական կենտրոն քաղաքացիների համար։
Կարևորություն
Սա 85 տարվա ընթացքում Դիլիջանում կառուցվող առաջին եկեղեցին է։
Դիլիջանը Հայաստանում միակ քաղաքն է՝ ավելի քան 1000 բնակչությամբ, որտեղ եկեղեցի չկա։
Նոր եկեղեցին կդառնա հոգևոր, մշակութային և կրթական կենտրոն Դիլիջանի համայնքի 19,000 բնակիչների համար։
Եկեղեցու կառուցումը Դիլիջանի պատմական, մշակութային և հոգևոր ժառանգության վերականգնումն է։
Եկեղեցին մենք ենք, համայնքի ջանքերը

Գարիկ Թովմասյանը դիլիջանյան եկեղեցու «կնքահայրերից» և տեղական համայնքի ակտիվ անդամներից է։ «Հավատը կարելի է դավանել ցանկացած վայրում, բայց այնուամենայնիվ, Դիլիջանում սեփական եկեղեցին ինքնին շատ կարևոր է», — կարծում է նա։ Վերջին մի քանի տարիների ընթացքում իր «Եկեղեցին մենք ենք» նախաձեռնության շնորհիվ Գարիկը պատմում է քաղաքացիներին եկեղեցու կառուցման մասին և ներգրավում նրանց նախագծում։
Այս ջանքերի արդյունքում Դիլիջանի յուրաքանչյուր հաստատություն եկեղեցու շինարարության հիմնադրամին ներդրել է 200 դրամ։ Գագիկը կազմակերպել է նաև մի շարք սպորտային միջոցառումներ, որոնց ընթացքում երկրպագուներին առաջարկվել է կատարել ցանկացած ընդունելի նվիրատվություն։ Ամենից շատ նրան հուզել է մի փոքրիկ տղայի սրտանց կատարված ներդրումը, որը տվել է 60 դրամ՝ իր ողջ գրպանի գումարը։
Եկեղեցին կառուցվում է բացառապես բարեգործների՝ մասնավոր անձանց և կազմակերպությունների միջոցներով, որոնց թվում է նաև «Scholae Mundi Armenia» հիմնադրամը։ Նույնը վերաբերում է նրա ներքին հարդարանքի ստեղծմանը և հարակից տարածքի բարեկարգմանը։ Շինարարության ավարտից հետո տաճարի շենքը կփոխանցվի Հայ Առաքելական Եկեղեցու սեփականությանը և կանոնական ու հովվական կառավարմանը։
ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԱՅԳԻՆ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
Գյումրին՝ Հայաստանի մշակութային մայրաքաղաքը և երկրի երկրորդ ամենամեծ քաղաքը, մինչ օրս վերականգնվում է 1988 թվականի կործանարար երկրաշարժից հետո։
Բարեկամության այգին փոխել է քաղաքացիների առօրյա կյանքը: Նախկինում գրեթե լքված լինելով՝ այն վերածվել է մի վայրի, որտեղ բաբախում է քաղաքային կյանքի զարկերակը։ Սա ավելին է, քան պարզապես այգի, որովհետև այստեղ ընկերներ են ձեռք բերում, գաղափարներ են փոխանակում և մասնակցում են իրադարձությունների, որոնց ջերմ հիշողությունները երկար են մնում սրտերում։ Այգին դարձել է ձգողության կենտրոն բոլոր տարիքի մարդկանց համար, մշակութային և սոցիալական կյանքի կենտրոնացման վայր։ Այստեղ են գալիս առավոտյան վազքի և երեկոյան համերգների, անցկացվում են բազմազան փառատոներ, իսկ գլխավորը՝ այգում միշտ լսվում է երեխաների ծիծաղը։
Բարեկամության այգին պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին, քանի որ այն ստեղծվել է քաղաքացիների կարծիքը հաշվի առնելով, նրանց մասին հոգալով և ներառականության մասին մտածելով։ Սա մի վայր է, որտեղ ողջ Գյումրին հավաքվում է և նշում տոները։
Այգու զարգացմանը մասնակցել է նաև մեր հիմնադրամը։ Մենք համոզված ենք, որ Գյումրիի երեխաները, ինչպես աշխարհի բոլոր երեխաները, արժանի են անվտանգ, ներառական և երևակայությունը զարգացնող վայրի խաղերի, աճի և ստեղծագործելու համար։ Այդ պատճառով մեր նվերը քաղաքին և նրա բնակիչներին դարձավ մանկական խաղահրապարակը։ Դրա դիզայնի մշակմանը մասնակցել են տեղացի երեխաները, ովքեր վարպետության դասերի ժամանակ նկարել են իրենց երազանքի խաղահրապարակները։ Արդյունքում դիզայնը համատեղում է 1980-ականների գեղագիտությունը, հայկական հեքիաթների մոտիվներն ու կախարդական անտառի թեման։ Հրապարակը նախատեսված է բոլոր տարիքի և առողջական հնարավորությունների երեխաների համար և նպաստում է համակողմանի զարգացմանը։
Ծրագրի սոցիալ-տնտեսական ազդեցությունը

Ուղղակի ազդեցություն
•
150+ աշխատատեղ է ստեղծվել շինարարության և բարեկարգման փուլում
•
24 մշտական աշխատատեղ (15-ը՝ լրիվ դրույքով, և ինը՝ պայմանագրային հիմունքներով)
•
170 կազմակերպություն և 715 անձ (նկարիչներ, ճարտարապետներ, ուսանողներ և այլն) են դարձել նախագծի գործընկերներ
•
160 կամավոր է մասնակցում նախագծին
Անուղղակի ազդեցություն
•
10+ փոքր և միջին բիզնես է առաջացել տարածքում նախագծի իրականացման տարիներին
Տեղական համայնքի մասնակցություն
•
30,000+ մարդ է այցելում այգի տարեկան
•
20 միջոցառում է անցկացվել վերջին երկու տարվա ընթացքում
Տեղի բնակիչների արձագանքները.

«Լավ կլիներ ունենալ ներառական խաղահրապարակ երեխաների համար։ Հատուկ ցուցանակները կօգնեին առողջական սահմանափակումներ ունեցող մարդկանց տեղաշարժվել այգում»։
«Ընկերների հետ հանդիպել, մասնակցել արվեստի, մշակույթի, պատմության վարպետության դասերին ու սեմինարներին, ֆիլմեր դիտել:Ես կցանկանայի, որ այգին դառնա ոչ միայն զվարճանքի վայր, այլև կրթական կենտրոն»։
«Կուզենայի, որ այգում շարժական գրադարան հայտնվեր»։
Показатели поступлений и расходов
