BE THE FUTUE

Ռազմավարական քայլ՝ ուղղված Հայաստանի մարդկային կապիտալի հզորացմանը, երիտասարդ տաղանդների արտահոսքի կրճատմանը և իրական գործարար միջավայրում շրջանավարտների գործնական պատրաստվածության բարձրացմանը:
նախագծի մասին
Ծրագիրն իրականացվում է «Մատենա» բիզնես դպրոցի հետ միասին և աջակցում է ֆինանսականոլորտում բարձրագույն կրթություն ստացող մոտիվացված ու նպատակասլաց երիտասարդներին՝ օգնելովնրանց խորացնել մասնագիտական գիտելիքները, կիրառել դրանք գործնականում և բացահայտելսեփական մասնագիտական ու ստեղծագործական ներուժը:
Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում շփվել ֆինանսական շուկայի առանցքային դեմքերի և հեղինակավոր փորձագետների՝ բիզնեսի սեփականատերերի ու խոշոր ընկերությունների բարձրագույնղեկավարների հետ, ինչպես նաև սովորել ու անմիջականորեն փորձի փոխանակում կատարել նրանց հետ:
Ծրագիրը համագործակցում է Հայաստանի առաջատար ֆինանսական, տեխնոլոգիական ևխորհրդատվական կազմակերպությունների հետ: Դրա շնորհիվ առավել տաղանդավոր և իրենց լավագույնսդրսևորած մասնակիցները հնարավորություն են ստանում պրակտիկա անցնել գործընկերընկերություններում և բացահայտել մասնագիտական աճի լայն հնարավորություններ: Գործընկերների հետմիասին մենք կերտում ենք Հայաստանի ապագա ֆինանսական էլիտան:
Ծրագրի գործնական փուլն անցկացվում է Դիլիջանում՝ UWC Dilijan քոլեջում, որը «Աշխարհի միացյալքոլեջներ» (United World Colleges) կրթական համակարգի առաջին և միակ հաստատությունն էհետխորհրդային տարածքում՝ ավելի քան 80 երկրների ուսանողների համար։
Գրանցում
Մինչև մայիսի 10-ը (ներառյալ)
Լրացրու հայտադիմումը՝ ծրագրին մասնակցելու համար
Թեստավորում
Մայիսի 1-ից 10-ը (ներառյալ)
Անցիր առցանց թեստավորում՝ հիմնական հմտությունները ստուգելու համար
Բիզնես խնդրի լուծում
Մինչև մայիսի 25-ը, ժամը 10:00
Դրսևորի՛ր իրական բիզնես խնդիրներ լուծելու քո հմտությունները
Մասնակիցների ընտրություն
Հունիսի 1-ից հետո դարձի՛ր եզրափակիչ փուլի մասնակիցներից մեկը
Դպրոց
Հունիսի 21-ից 27-ը
Սովորիր, բացահայտիր նորը և ձեռք բեր փորձ ֆինանսական ոլորտի առաջատար փորձագետներից ու ականավոր ներկայացուցիչներից