Dilijan Community Center
նախագծի մասին
Դիլիջանի համայնքային կենտրոնը հասարակական կազմակերպություն է, որն ինտեգրում է տեղական և միջազգային մարդկային զարգացման նախաձեռնություններն ու ծրագրերը:
Դիլիջանի համայնքային կենտրոնը ուշադրություն է դարձնում սոցիալական տարբեր խմբերի կարիքներին և օգնում է համախմբել ռեսուրսները՝ դրանք հասցեագրելու նպատակով:
Այստեղ աջակցություն են գտնում հենց բնակիչների կողմից առաջարկվող զարգացման նախաձեռնությունները։
Ավելի քան 10 տարվա գործունեության ընթացքում կենտրոնն իրականացրել է հսկայական թվով ծրագրեր և բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել տարբեր տարիքի մարդկանց համար։ Նրանց նպատակն է միավորել տարբեր սերունդներին, համախմբել տեղի համայնքին և բարելավել կյանքի որակը։
Ներկայումս համայնքային կենտրոններ գործում են Դիլիջանում, Աղավնավանքում և Տաթևում: